ԱՄՆ փոխնախագահն ու Իսրայելի պաշտպանության նախարարը Սիրիայի եւ Իրանի հետ կապված հարցեր են քննարկել
ՄիջազգայինԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը երեքշաբթի հանդիպել է Իսրայելի արտգործնախարար Աբիգդոր Լիբերմանի հետ: Կողմերը քննարկել են Սիրիայի եւ Իրանի հետ կապված հարցեր, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդել է Սպիտակ տունը:
«Առաջնորդները քննարկել են սիրիական ճգնաժամի եւ տարածսաշրջանային այլ հարցեր», -ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
«Փոխնախագահն ու նախարար Լիբերմանը համաձայնել են, որ պետք է դիմակայել Իրանի սպառնալիքին, ինչպես նաեւ ահաբեկչական կազմակերպություններին»,- հստակեցրել են Սպիտակ տնից:
Փենսը նաեւ պաշտպանել է Իսրայելի «ռազմական որակյալ առավելությունը» հարեւանների նկատմամբ: Իսրայելը տարածաշրջանում ԱՄՆ կողմից ամենաշատ ռազմական օգնություն ստացող երկիրն է:
Ավելի վաղ Լիբերմանը հանդիպել էր նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ: