Ավստրալիայում գրեթե 250 մլն դոլարի թմրանյութ են առգրավել
ՄիջազգայինԱվստրալիայի ոստիկանությունը սահմանապահների օժանդակությամբ Սիդնեյում ձերբակալել Է թմրասուրհանդակների՝ շուրջ 247 միլիոն դոլար արժողությամբ 540 կիլոգրամ մետամֆետամինով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC հեռուստաալիքը:
Ավստրալիայի ֆեդերալ ոստիկանությունը նշել Է, որ իրավապահներն իրականացրել են թմրանյութերի առգրավման գործողություն, որի ընթացքում ձերբակալվել Է 20-ից մինչեւ 30 տարեկան յոթ մարդ, որոնք զբաղվում Էին թմրանյութերի փոխադրմամբ: Մետամֆետամինը թաքցված Էր պրոտեինային հավելումների 396 պլաստիկե տուփերում:
Թմրանյութերի առգրավված խմբաքանակն իր ծավալով մտել Է Ավստրալիայի ամբողջ պատմության ընթացքում խոշորագույնների տասնյակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: