Թերեզա Մեյը գոհունակություն Է հայտնել իր կառավարման օրոք կանանց դերի ուժեղացման կապակցությամբ
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գոհունակություն Է հայտնել իր դեռեւս ոչ երկար կառավարման օրոք կանանց հասարակական դերի ուժեղացման կապակցությամբ: Ինչպես նա հայտնել Է Twitter միկրոբլոգների ցանցի իր Էջում, իր նստավայրում ընդունելություն կկայանա Կանանց միջազգային օրվա առթիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ուրախ եմ այսօր Դաունինգ-սթրիթում կազմակերպել կանանց ու տղամարդկանց ընդունելություն, որպեսզի տոնենք Կանանց միջազգային օրը»,- հայտնել Է կառավարության ղեկավարը:
«Ես հպարտանում եմ այն առաջընթացով, որին մինչ այժմ հասել ենք,- հավելել Է Մեյը:- Ավելի մեծ թվով կանայք են աշխատում խոշոր ընկերությունների տնօրենների խորհուրդների կազմում, ավելի մեծ թվով կանայք են նիստեր գումարում խորհրդարանում եւ ավելի մեծ թվով կանայք են աշխատանքով զբաղված, քան երբեւԷ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: