Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


ԵԽԽՎ մոնիտորիգի հանձնաժողովում բարձրացնում են Թուրքիայի առնչությամբ մոնիտորինգի վերաբացման հարցը. ՀՀ ԱԺ փոխնախագահ

ՀՀ ԱԺ ևԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Փարիզում մասնակցում է ԵԽԽՎ մոնիտորիգի հանձնաժողովի նիստին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից, նամանրամասներ է հայտնել նիստում քննարկված հարցերի շուրջ:

«-Մարտի 8-ը Ֆրանսիայում աշխատանքային օր է, և ես մասնակցում եմ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, որտեղ աշխատանքը շարունակական է, տոն կամ ազատ օրեր չեն ենթադրվում, կան կարևոր հարցեր:

Ուզում եմ նախևառաջ շնորհավորել բոլոր հայ կանանց տոնը՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում, և ցանկանալ երջանկություն, առողջություն, հաջողություններ ամեն ինչում ու ամեն տեղ՝ ընտանիքում, աշխատանքում, գոհունակություն և բավարարվածություն հանրային կյանքում, պաշտպանվածություն մեզ և մեր ընտանիքներին, մեր երկրին և մեր սահմաններին: Տոնը, իհար կե, մերն է, բայց ոչ մի տոն տոն չէ՝ առանց հարազատների ու մտերիմների երջանկության, ուստի ուզում եմ հատկապես շնորհավորել այն կանանց, ում հարազատները հիմա բանակում են ու պաշտպանում են մեր սահմանները:

Վստահ եմ, որ տեղյակ եք՝ ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, մոնիտորինգի հանձնաժողովի աշխատանքները բաց չեն, հանձնաժողովը քննարկված հարցերը  գաղտնազերծելու որոշումներ է կայացնում, որից հետո միայն կարող ենք ներկայացնել հանրությանը քննարկվող հարցերը: Հիմա կարող եմ միայն ասել, որ օրակարգում կարևոր հարցեր կան, որոնց քննարկումը շատ դինամիկ է ընթանում՝ Թուրքիայում հետմոնիտորինգային երկխոսության հարցը, Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողների երկիր կատարած փաստահավաք առաքելության տեղեկատվության քննարկումը, Հունաստանին, Մոլդովային, Մոնտենեգրոյին վերաբերող հարցեր:

Կարծում եմ՝ միայն թվարկումից պարզ է, թե քննարկվող խնդիրները որքան կարևոր են, հատկապես՝ Թուրքիայի հետ կապված իրադարձությունների քննարկումը: ԵԽԽՎ-ում արդեն մի քանի անգամ նման քննարկումներ եղել են, որոնց ընթացքում մենք բարձրացրել ենք Թուրքիայի առնչությամբ մոնիտորինգի գործընթացի վերաբացման հարցը: Այսօր  զեկուցողները իրենց զեկո ւյցում ևս նման հարց են բարձրացնում և անհրաժեշտ է, որ լինեն ուժեր, որ կաջակցեն գործընթացին:

-Հայաստանում նախընտրական քարոզչությունը սկսվել է, Աժ պատվիրակության անդամները մասնակցո՞ւմ են նիստերին, թե՝ Հայաստանի շահերի պաշտպանությունից գերադասել են կուսակցական քարոզչությունը:

- Ոչ բոլորը: Իհարկե, հիմա Հայաստանում յուրաքանչյուր քաղաքական ուժի համար կարևոր քաղաքական իրադարձությունների ժամանակն է, և հասկանալի է կերտրոնացվածությունը դրանց վրա, բայց, կարծում եմ, Դուք էլ կհամաձայնեք, որ պատգամավոր ընտրված քաղաքական գործիչները պատասխանատու են ոչ միայն իրենց կուսակցական խնդիրների համար, այլև պետական և ազգային հարցերի մեջ են կարևոր դերակատարություն ստանձնում և պատասխանատու են այդ հարցերի քննարկման համար:

Հատկապես, երբ մասնակցում են խորհրդարանական դիվանագիտության կամ այլ աշխատանքային ձևաչափերի ն, պիտի կարողանան համատեղելու ձևերը գտնել: Այո, մեր հակառակորդները, ունենալով թվային առավելություն և ստեղծելով լոբբիստական ցանց, որի մասին աշխարհն է խոսում, օգտագործում են յուրաքանչյուր առիթն ու պահը, հատկապես մեր բացակայության դեպքում աշխատում են հնարավոր և անհնար բոլոր ձևերով, արժեք ունեցող կամ երբեմն իրենց ոչինչ չտվող դրվագներ հավելել ու անցկացնել՝ հետագայում փորձելով օգտագործել քարոզչական պատերազմում:

Մենք ունեցել ենք նման դեպքեր, որոնք հետագայում չեզոքացնելու համար կարիք է լինում հսկայական ուժեր կենտրոնացնել: Ապրիլյան լիագու մարից առաջ հանձնաժողովների նիստերին մասնակցությունը կարևորելով՝ ես պատվիրակության անդամներին դիմել եմ նամակներով՝ հիշեցնելով նիստերի մասին, բայց հիմա դեռևս միայն ես, Նաիրա Կարապետյանը և Սամվել Ֆարմանյանն ենք մասնակցում նիստերին:

- Դուք աշխատում եք, իսկ Հայաստանում տոն է, այնուամենայնիվ, Ձեր գնահատականով՝ կանանց վիճակում կա՞ փոփոխություն:

- Կարծում եմ՝ կա, վերջին տարիներին մենք մշակել և իրականացրել ենք կանանց վիճակի բարելավման ծրագրեր՝ տարբեր տեսանկյուններից հարցին մոտենալով: Քայլեր են արվում և՛ կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու, և՛ սոցիալական վիճակը բարելավելու, մայրության, ընտանիքի, կրթության, առողջապահության և այլ ոլորտների հարցերի լուծման ուղղությամբ: Սահմանադրական փոփոխությունները իրագործելով՝ մենք, վստահ եմ, ևս քայլեր ենք իրականացնելու կանանց դերը մեր երկրում ընդլայնելու և իրողությունները փոխելու ուղղությամբ, որ հայ կինը հասարակ ության մեջ և ընտանիքում ունենա իրեն արժանի տեղը և ապրի արժանի պայմաններում:

Հիմա էլ մեր ծրագրերի թիրախում հայ մարդն է, հայ կինը, բոլորիս կյանքի բարելավումը, և այդ խնդրի լուծման համար ՀՀԿ-ն պիտի վստահության քվե ստանա ժողովրդից: Ուստի, կոչ եմ անում՝ քվեարկել հօգուտ ՀՀԿ-ի: Ուզում եմ ոչ միայն հիշեցնել՝ ինչ արվել և արվում է մեր երկրում, այլև ընդգծել այն միտքը, որ արտահայտել է Նախագահ Սերժ Սարգսյանը իր տոնական ուղերձում՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի կանայք ունեն դեռևս լիարժեք չբացահայտված մեծ ներուժ, որը պետք է կյանքի կոչվի ամենատարբեր ասպարեզներում:

«Այսօր ակնհայտ է, որ մեզանում ավանդական համարվող  ոլորտներից բացի, ինչպիսիք են կրթությունն ու առողջապահությունը, կանայք սկսել են լուրջ դերակատարություն ունենալ ձեռնարկատիրության, լրագրության, կառավարման, բարձր տեխնոլոգիաների, դատական և այլ բնագավառներում, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Չեմ կասկածում, որ դուք զարգացնելու եք առկա հաջողությունները և արժանիորեն գրավելու եք ավելի մեծ տեղ նաև քաղաքական կյանքում»-  ասել է ՀՀ նախագահը»:

 

Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածել