Դեյր Էլ Զորում իսլամիստների հրթիռակոծման հետևանքով 25 մարդ է տուժել
Միջազգային«Առնվազն 25 մարդ, որոնց մեծամասնությունը երեխաներ են, տուժել են Դեյր Էլ Զոր քաղաքի Էլ-Քուսուր և Էլ-Ջաուրա շրջանների հրթիռակոծման հետևանքով»,-ասվում է սիրիական աղբյուրի հաղորդագրության մեջ:
Դեյր Էլ Զորի` Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող մասը, որտեղ ՄԱԿ-ի տվյալներով ավելի քան 90 000 մարդ է բնակվում, շրջափակման մեջ է գտնվում 2014 թվականից: Հունվարի 15-ին ԻՊ-ի գրոհայինները զանգվածային գրոհ են սկսել,իսկ 17-ին հաջողացրել են այդ հատվածի տարածքը բաժանել երկու մասին: