Ցյուրիխի իշխանությունները դեմ են Չավուշօղլուի այցին
ՄիջազգայինՇվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի իշխանությունները դիմել են դաշնային կառավարությանը` խնդրելով չեղարկել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի այցը` ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով France Presse գործակալությունը:
«Մենք նամակ ենք ուղարկել Բեռն` միջոցներ ձեռք առնելու խնդրանքով, որպեսզի կիրակի Ցյուրիխում նախատեսված միջոցառումը տեղի չունենա», - գործակալությանը հայտնել է կանտոնի` անվտանգության հարցերով վարչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրք նախարարի այցի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել Գերմանիայի Համբուրգ քաղաքում, որին շուրջ 200 մարդ է մասնակցել:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների կառավարությունը դեմ է հանդես եկել Ռոտերդամում Թուրքիայի սահամանադրական փոփոխությունների մասին հանրաքվեի աջակցության հանրահավաք անցկացնելուն, որին ևս պետք է մասնակցեր Չավուշօղլուն: