Կասաբլանկայում պատգամավոր է սպանվել իր սեփական տան առջեւ
ՄիջազգայինԿասաբլանկայում իր սեփական տան առջեւ պատգամավոր է սպանվել։ Reuters-ի փոխանցմամբ, 53-ամյա Աբդելլատիֆ Միրդասը սպանվել է իր տան առջեւ, ավտոմեքենայի մեջ։
Նախնական տվյալներով, հանցագործը երեք անգամ կրակել է։ Տեղի ոստիկանությունը կալանավորել է 27-ամյա տղամարդուն՝ սպանությանը մասնակցություն ունենալու կասկածանքով։ Նշում են, որ սպանության դրդապատճառն է դարձել անձնական բնույթի վեճը։