Սիրիայի շուրջ բանակցությունների նոր փուլը պլանավորված է մարտի 23-ին. դե Միստուրա
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան պլանավորում Է Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ բանակցությունների նոր փուլն սկսել մարտի 23-ին:
Այդ մասին նա մարտի 8-ին լրագրողներին հայտարարել Է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի փակ հանդիպման ավարտից հետո:
«Ներկա պահին ես մտադիր եմ հրավիրված պատվիրակություներին Ժնեւում բանակցությունների հինգերորդ փուլին հավաքել մարտի 23-ին»,- ասել Է դե Միստուրան: Նրա խոսքով՝ քննարկումների մասնակիցները պետք Է Ժնեւ ժամանեն դրանից մեկ օր առաջ: Դե Միստուրան ճշտել Է, որ բանակցությունները, ինչպես եւ նախորդ փուլի ընթացքում, կընթանան միջնորդի օգնությամբ՝ հանձինս իրեն:
«Հարմար պահին մենք կարող ենք անցնել ուղղակի բանակցությունների, բայց կարծում ենք, որ անուղղակի բանակցությունները շատ ավելի արդյունավետ են, քանի որ միջնորդը կարող Է ավելի լավ կատարել իր աշխատանքը»,- պարզաբանել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: