Դիարբեքիրում շարունակվում են քուրդ զինյալների ու թուրքական ԶՈւ-ի միջև մարտերը. երկու կողմերն ունեն կորուստներ
ՄիջազգայինԹուրքիայի Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանում շարունակվում են թուրքական ԶՈւ-ի ու «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների միջև օրեր առաջ սկսված ինտենսիվ բախումները, այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը:
Հայտնի է, որ բախումների ընթացքում մահացել է թուրքական ԶՈւ-ի մեկ սերժանտ, քրդական կողմի կորուստները դեռևս հստակ հայտնի չեն, որոշ թուրքական լրատվամիջոցներ հայտնում են 4 քուրդ զինյալի մահվան մասին: