Նիդեռլանդներում Չավուշօղլուի միջոցառումը չեղյալ է համարվել
ՄիջազգայինՆիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում չեղյալ է համարվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում:
Այս մասին հայտնում է հոլանդական ANP գործակալությունը` հենվելով Ռոտերդամի քաղաքապետի կողմից քաղաքային խորհուրդ ուղարկված գրության վրա:
Համաձայն քաղաքապետի գրության` այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց:
Թուրքիայի արտգործնախարարի այցի դեմ Նիդեռլանդների ծայրահեղ աջակողմյան «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գեերթ Ուիլդերսը Ռոտերդամում կայանալիք միջոցառման դեմ բողոքի ցույց էր իրականացրել Հաագա քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց: Ցուցարարները պաստառներ էին պահել, որում գրված էր. «Հեռու մնա: Սա մեր երկիրն է»:
Ավելի վաղ Գերմանիայի Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում նախատեսված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը տեղի էր ունենալու սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում, չեղյալ էր համարվել: Արտգործնախարարը ստիպված էր եղել ելույթ ունենալ Թուրքիայի հյուպատոսի կեցավայրում:
Գերմանական տեղական իշխանությունները չեղյալ էին հայտարարել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը Գերմանիայի Գագենաու քաղաքում: