Սեկուտան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
ՔաղաքականԱդրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան վստահ է` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական կարգավորում չի կարող ունենալ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
«Մենք մեր ուժերի ներածին չափով կանենք ամեն բան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանք տանելու համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափից շատ է ձգձգվել»,- նշել է դեսպանը: Սեկուտան համոզմունք է հայտնել, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցային ճանապարհով: