ՌԴ-ի եւ ԳՖՀ-ի քաղաքական շփումները վերադառնում են նախկին նորմալ վիճակին. Լավրով
ՄիջազգայինՄոսկվայի եւ Բեռլինի քաղաքական շփումները վերադառնում են նախկին նորմալ վիճակին:
Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ԳՖՀ-ի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները:
«Քննարկեցինք քաղաքական մակարդակով առաջիկա շփումների գրաֆիկը,- ասել Է Լավրովը: -Նշեցինք, որ դրանք վերադառնում են այն նորմալ վիճակին, որը կար ավելի վաղ»:
Լավրովը նաեւ հայտնել Է, որ ԳՖՀ-ի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի վերջին Կրասնոդարում: «Պայմանավորվել ենք հերթական հանդիպումն անցկացնել հունիսի վերջին Կրասնոդարում, որտեղ կկայանա գործընկեր-քաղաքների ռուս-գերմանական խորհրդաժողովը»,-ասել Է նա մարտի 9-ին կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: