Վրաստանի ՆԳՆ-ն առաջարկում է խստացնել օրենքն ընդդեմ «գողական աշխարհի»
ՄիջազգայինՎրաստանի ներքին գործերի նախարարությունը հանդես է գալիս խստացնել օրենսդրությունն ընդդեմ «գողական աշխարհի» նախաձեռնությամբ, հաղորդում է «Գրուզիա On-line»-ը:
Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի նիստը վարում էր Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Շալվա Խուցիշվիլին:
Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել 2017-2020-ին կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագծերի եւ 2017-2018-ի գործողությունների ծրագրի շնորհանդեսը:
Այդ փաստաթղթերը մշակվել են Ներքին գործերի նախարարության հետազոտության ու զարգացման բաժնի կողմից՝ իրականացնելով կոորդինացիոն խորհրդի քարտուղարության գործառույթները: