Անուշիկ Ալավերդյանի համերգ-տարեդարձի անակնկալը եւ հայտնի հյուրերը
LifestyleBravo.am-ը գրում է.
Անուշիկ Ալավերդյանն իր 29-ամյակը, ինչպես եւ ծրագրել էր, նշել է համերգով: Երեկ «Մեցցո»-ում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին նրա մտերիմները, շոու-բիզնեսի ընկերներն ու հարազատները: Երեկոյի հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:
Համերգի մեկնարկն ազդարարել է երգչուհու ամուսինը՝ դաշնակահար Կարեն Մամիկոնյանը` բեմ հրավիրելով հոբելյարին։ Անուշիկն էլ շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ նշելով, որ ներկաների 90 տոկոսն իր ընկերներն են, որոնց հետ էլ կնշի տարեդարձը կենդանի կատարումներով:
Երեկոյի համար նա արտասահմանյան հիթեր էր ընտրել: Ելույթ են ունեցել նաեւ Սոնա Ռուբենյանը, Սուսաննա Պետրոսյանը, Գրիգոր Կյոկչյանն ու Ռոբերտ Քոլոյանը: Իսկ հանդիսատեսի շարքում են եղել երգչուհու քույրը՝ Արեւիկ Ալավերդյանը, Լանա Խաչատրյանը, Անահիտ Շահբազյանը, Սաթենիկ Հազարյանը, Անահիտ Կիրակոսյանը, Ռոլանդ Գասպարյանը` պարուհի կնոջ՝ Գայանե Հովհաննիսյանի հետ, Մարին, Մարինա Հակոբյանը եւ այլք:
Շարունակությունը՝ այստեղ:

