Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Հայաստանը և Արցախը հանձնառու են միջազգային մարդասիրական իրավունքին. Էդվարդ Նալբանդյանը`դիվերսանտների դիակները վերադարձնելու մասին

 Հայաստանը և Արցախը մշտապես հանձնառու են միջազգային մարդասիրական իրավունքին, կոնվենցիաներին, դրանցից բխող պարտավորություններին, որոնցից մեկը զոհվածների դիերի վերադարձն է: Մարտի 10-ին Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստ անը վերադարձնում ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձերի արդյունքում սահմանից այս կողմ հայտնված ադրբեջանցի զինվորների դիակները, երբ վերջիններս այդպես չեն վարվում: «Մենք չենք կարող իջնել Ադրբեջանի մակարդակին: Դավանած արժեքներով, մարդասիրությամբ է, որ քաղաքակիրթ աշխարհը տարբերվում է Ադրբեջանից, մի երկրից, որտեղ դիվերսանտները, մարդասպանները, դահիճները հռչակվում են ազգային հերոսներ: Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը մշտապես հանձնառու են միջազգային մարդասիրական իրավունքին, կոնվենցիաներին, դրանցից բխող պարտավորություններին, որոնցից մեկը զոհվածների դիերի վերադարձն է: Պետք է մարդ մնալ, երբ հակառակորդ անգամ իրեն մարդավարի չի պահում: Սա է այն մեծ տարբերությունը, որ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- Արմենպրեսի հաղորդմամբ`  ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Լրագրողներից մեկը ՀՀ ԱԳ նախարարին խնդրեց մեկնաբանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի խոսքերը, ով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ առանձին հանդիպումից հետո ասել էր, թե երկու-երեք կոնկրետ թեմաներ կան, որոնք առանցքային են, քննարկվում են:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, թե պետք է նախ համեմատել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունները ու պարզ կլինի, թե ինչքանով են դրանք միմյանցից տարբերվում: «Ադրբեջանական կողմը մեկ կետի կամ երկու կետի մասին է խոսում՝ ձևացնելով, թե դրա մասին է խոսքը: Տարիներ շարունակ ասվել է, որ սկզբունքները, որոնք մշակվել են եռանախագահների կողմից, գտնվում են բանակցային սեղանին, մշակվել են որպես մեկ ամբողջություն, դրանք չի կարելի անջատել միմյանցից: Այս ամենի վերաբերյալ հայտարարություններ են եղել համանախագահների մակարդակով, մենք ասել ենք, որ դրանք համահունչ են մեր մոտեցումներին, մենք պատրաստ ենք դրանց հիման վրա գնալ կարգավորմանը»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը:
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ ՀՀ մոտեցումը համահունչ է միջազգային հանրության մոտեցմանը և Հայաստանը չէ, որ հետ է կանգնում համաձայնությունները կատարելուց, այլ՝ Ադրբեջանը: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը հետ կանգնեց վստահության մեխանիզմները ամրապնդելու համաձայնություններից, որոնք կայացվեցին Վիեննայում, ապա վերահաստատվեցին Սանկտ Պետերբուրգում:
Հարցին՝ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ՌԴ-ն նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, Նալբանդյանը պատասխանեց, որ եթե նման բան լինի, իրենք գաղտնի չեն պահի դա հանրությունից:
Նալբանդյանը նորից շեշտեց, թե ադրբեջանական կողմը պետք է պատրաստ լինի բանակցություններին, ոչ թե ձևացնի, որ պատրաստ է, այնինչ իրականության մեջ շանտաժի լեզվով խոսի: «Իրենք իրենց փակուղի են մտցրել: Հանրության առջև արդարանում են, թե ինչ-որ հարցերում նույն մոտեցումներն ունեն, ինչ միջազգային հանրությունը: Իրականությունն այլ է»,- եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը:

Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան