Չեխիայի նախագահը հանդես Է եկել հակառուսական պատժամիջոցների չեղարկման օգտին
ՄիջազգայինՀակառուսական պատժամիջոցները պետք Է վերացվեն, իսկ Մոսկվայի հետ հարկ Է կառուցել պրագմատիկ հարաբերություններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Պրահայի իր նստավայրում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել Է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:
«Ցանկանում եմ, որ վերացվեն պատժամիջոցները: Ցանկանում եմ, որ զարգանան փոխշահավետ կապերը»,-ասել Է նա ռուսերեն:
Զեմանը, ինչպես հետեւում Է նրա ելույթից, հումորով Է վերաբերվում արեւմտյան առանձին ԶԼՄ-ներում պարբերաբար իր դեմ առաջադրվող այն մեղադրանքներին, թե ինքն անհարկի համակրանք Է տածում ՌԴ-ի նկատմամբ:
«Ես Ռուսաստանի գործակալն եմ, եւ հենց Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի: Պետք Է ավելացնեմ, որ ես նաեւ Չինաստանի նախագահի գործակալն եմ, իսկ այժմ, ինչպես երեւում Է, նաեւ ԱՄՆ-ի նոր նախագահի»,-ասել Է պետության ղեկավարը: «Իրականում ես միայն մեկ երկրի՝ Չեխիայի Հանրապետության գործակալն եմ»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: