Ինչո՞ւ են մազերը ճերմակում վաղ տարիքում
LifestyleԳիտնականները վաղուց արդեն հերքել են այն միֆը, համաձայն որի մազերը վաղ տարիքում սպիտակում են միայն սթրեսների պատճառով: Մասնագետները մազերի ճերմակելու երեք հիմնական պատճառ են նշում:
Առաջինն, իհարկե, ժառանգականությունն է: Սովորաբար մարդն այն ժառանգում է մորից կամ հորից:
Երկրորդ, մազերի վաղ ճերմակելու պատճառ կարող են հանդիսանալ խրոնիկ հիվանդությունները:
Երրորդ, շարունակական սթրեսներն իրոք հյուծում են օրգանիզմը և կարող են ազդել մազերի վաղ ճերմակելու վրա: