Իլոն Մասկը խոստացել է լուծել Հարավային Ավստրալիա նահանգի էներգետիկ խնդիրը 100 օրվա ընթացքում
ՄիջազգայինSpace X եւ Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը խոստացելէ 100 օրվա ընթացքում լուծել Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի էներգետիկ խնդիրը:
Մասկն առաջարկում է նահանգի սպառողների համար տեղադրել 100 մեգավատտ/ժամ հզորությամբ արեւային մարտկոցներ: Այս մասին նա գրել է Twitte-ում՝ Atlassian ընկերության հիմնադիր Մայք Քեննոն-Բրուքսի հետ զրույցում: Մասկի խոսքով՝ Tesla ընկերությունը կամ 100 օրվա ընթացքում կլուծի նահանգի էներգիայի մատակարարման խնդիրը, կամ նրան մարտկոցներ կնվիրի: