Ստամբուլում ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվածների քանակը հասել է յոթ մարդու
ՄիջազգայինՍտամբուլում ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվածների քանակը հասել է յոթ մարդու, հայտնում է CNN Turk–ը, վկայակոչելով քաղաքապետ Կադիր Թոփբաշին։
NTV-ի տվյալներով, ուղղաթիռի ընկնելու վայրում հայտնաբերվել են երկու օդաչուների մարմինները ։ Զոհվածները Թուրքիայի քաղաքացիներ են։
Այսպիսով, վթարի հետեւանքով զոհվել են բոլոր նրանք, ովքեր գտնվել են ուղղաթիռում։ Ավելի վաղ հայտնել էին հինգ զոհերի մասին՝ այդ թվում չորս ռուսաստանցիների, իսկ հինգերորդը թուրքական Eczacibasi ընկերության ստորաբաժանումներից մեկի ղեկավարն էր։
Ուղղաթիռը, որը ուղեւորվում էր թուրքական Բոզյույուկ քաղաք, ընկել էր մայրուղու մոտ ժամը 11։20-ին, Աթաթուրքի անվան օդանավակայանից օդ բարձրանալուց 5-6 րոպե հետո։ Վթարի պատճառն է եղել հեռուստաաշտարակի հետ ուղղաթիռի բախումը, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախարարը։