Լեհաստանը չի համաձայնի «Տարբեր արագությունների Եվրամիություն» հայեցակարգին
ՄիջազգայինԼեհաստանը չի համաձայնի «Տարբեր արագությունների Եվրամիություն» հայեցակարգին։ Այս մասին հայտնել է Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն։
Այդ հայեցակարգը, որը առաջարկել է ԵՀ ղեկավար Ժան -Կլոդ Յունկերը, կարող է հայտնվել այն հռչակագրում, որը ԵՄ անդամները կընդունեն Հռոմում կայանալիք մարտյան գագաթնաժողովի ժամանակ։
Լեհաստանի վարչապետը նշել է, որ չի կարելի ԵՄ ներսում թույլ տալ բաժանում ։ Նրա խոսքով, «տարբեր արագությունների» Եվրոպա ստեղծելուն է նպաստելու յուրաքանչյուր օրենք, որի հետեւանքով կփոխվեն պետությունների զարգացման տեմպերը, կանոնները ու ուղղությունները։ Շիդլոն կոչ է արել կանխել «էլիտար ակումբների» ստեղծումը Եվրոպայի ներսում։ «Դա կհանգեցնի պառակտման»,- ասել է նա։
Լեհաստանի վարչապետը նաեւ հայտնել է, որ մարտի 10-ին եվրոպական առաջնորդները խոսել են ապագա հռչակագրի բովանդակության մասին։ Բետա Շիդլոն շեշտել է, որ Վիշեգրադի խմբի պետություննեի ներկայացուցիչներն էլ իրենց սեփական առաջարկներն են պատրաստում։