ԵԽ փորձագետները Թուրքիայի սահմանադրական բարեփոխումները «հետքայլ» են համարում
ՄիջազգայինԹուրքիայի սահմանադրական բարեփոխումները որոնք ուղղված են նախագահի լիազորությունների զգալի ուժեղացմանը, կդառնան վտանգավոր հետքայլ ժողովրդավարության համար։ Այս մասին ասվում է Եվրոպայի խոհրդի փորձագիտական խմբի հայտարարության մեջ, փոխանցում է Reuters–ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ փոփոխությունները Թուրքիայի նախագահին կտան «իրավունք լուծարել խորհրդարանը ցանկացած հիմնավորումով, ինչը սկզբունքայնորեն խորթ է ժողովրդավարական նախագահական համակարգերին»։ ԵԽ փորձագետները հայտնել են, որ մտահոգված են այն իրավիճակով, որը նոր նախագահին թույլ է տալիս գործադիր իշխանությունը միանձնյա տնօրինել՝ «անվերահսկելի լիազորություններով նշանակել ու հեռացնել նախարարներին , նաեւ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին ՝ ընդ որում իր իսկ որոշած չափանիշների հիման վրա»։ Նրանք դա համարում են Թուրքիայում «գործադիր իշխանության դատական հսկողության արդեն իսկ անհամարժեք հսկողության» թուլացում։