Բեռլինի օդանավակայաններում շուրջ 700 չվերթ է չեղարկվել գործադուլի պատճառով
ՄիջազգայինԲեռլինյան «Թեգել» և «Շենֆելդ» օդանավակայանների ցամաքային ծառայությունների աշխատակիցները գործադուլ են իրականացնում, որի պատճառով 650 չվերթ չեղարկվել է:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով գերմանական աղբյուրը, օդային փոխադրումների ընդհատումները, մասնավորապես, խոչընդոտել են 450 չվերթի իրականացմանը «Թեգելում», ինչպես նաև 204 չվերթի հետաձգման պատճառ են դարձել «Շենֆելդում»: Ակնկալվում է, որ բողոքի ակցիան կշարունակվի մինչև շաբաթ 05:00-ն տեղի ժամանակով (08:00` երևանյան):
Բողոքի ակցիան կազմակերպել է Verdi արհմիությունը, որի անդամները պահանջում են աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում ցամաքային անձնակազմի 2000 աշխատակցի համար:
Աղբյուրի հաղորդմամբ` բազմաթիվ չվերթներ փոխադրվել են գերմանական այլ քաղաքների` Դրեզդենի, Լեյպցիգի և Հանովերի օդանավակայաններ: