Մարին Լե Պենի օգնականներից ևս մեկին մեղադրանք է ներկայացվել
ՄիջազգայինԿեղծ աշխատանքի տեղավորման մեջ մեղադրանք է ներկայացվել Ֆրանսիայի նախագահական թեկնածու Մարին Լե Պենի օգնակններից ևս մեկին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, կասկածանքի առիթ է դարձել 37 000 եվրոյի չափով գումարը, որը «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարի օգնական Շարլ Ուրկադն ստացել է 2014-ի երկրորդ կեսին Եվրոխորհրդարանում կատարած աշխատանքի դիմաց:
Ներկա պահին Ուրկադը գրանցված է որպես կուսակցության գրաֆիկական դիզայներ:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Եվրոխորհրդարանի` իրավաբանական հարցերով հանձնաժողովը քվեարկել էր Մարին Լե Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին: