Նիգերում սկսվում են դատավարություններ հազարավոր ջիհադականների նկատմամբ
ՄիջազգայինՆիգերում սկսվում են դատավարություններ հազարավոր ջիհադականների նկատմամբ։ Այս մասին մարտի 10-ին հայտնել է երկրի դատախազ Չայբու Սամնան՝ շեշտելով, որ դատավարությունների նպատակն է ահաբեկչության դեմ պայքարը, հայտնում է Reuters–ը։
Դատավարությունները փակ ռեժիմով են անցնելու։ Մեղադրյալները ՆԻգերիայի, Մալիի, հենց Նիգերի ու այլ երկրների քաղաքացիներ են ։
Ջիհադականների դեմ զանգվածային դատավարությունները պետք է թուլացնեն «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման դիրքերը, որը պահպանում է իր ազդեցությունը երկրի հարավ- արեւելքում։ Դիֆֆա տարածաշրջանում, ՄԱԿ-ի տվյալներով, 2015-ի փետրվարից մինչեւ 2016-ի սեպտեմբեր «Բոկո Հարամ»-ի զինյալերը սպանել են 177 խաղաղ բնակիչների։
Amnesty International-ի տվյալներով 2012-ից սկսած՝ «Բոկո Հարամի» զինյալները առեւանգել են առնվազն 2000 կանանց ու աղջիկների՝ այդ թվում 200 աշակերտուհիների, որոնց գերազանցաբար քրիստոնյաներ են։ 2009-ից առայսօր զինյալները սպանել են 14 հազար խաղաղ բնակիչների։