Մադագասկարում «Էնովո» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 38 -ի
ՄիջազգայինՄադագասկարում արեւադարձային «Էնովո» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 38 –ի, եւս 180-ը վիրավոր է, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:
Ավելի վաղ խոսվում էր հինգ զոհի մասին: Ճգնաժամերի կառավարման ազգային բյուրոյի ղեկավար Թիերի Վենտին հայտնել է, որ զոհերի թվում են նաեւ փոթարկի հետեւանքով աջացած հոսքերից զոհվածները:
Հաղորդվում է, որ ավելի քան 116 մարդ ժամանակավորապես լքել է տները, եւս 53 հազար մարդ գտնվում է կղզու ողջ տարածքում բացված հատուկ կենտրոններում:
«Վնասը հսկայական է, ամենուր, որտեղով անցել է փոթորիկը»,-հայտարարել է Վենտին:
Ցիկլոնը կղզու հյուսիս-արեւելյան ափ է հասել երեքշաբթի: Քամու արագությունը հասել է ժամում 300կմ-ի: