ԵՄ-ն կրճատում է եվրաինտեգրման համար Անկարային հատկացվելիք վճարները
ՄիջազգայինԵվրամիությունը որոշում է կայացրել արգելափակել Եվրամիությունում Թուրքիայի ինտեգրմանն ուղղված մի շարք ծրագրերով նախատեսված վճարները:
«Մենք իրավաբանորեն պարտավոր ենք համապատասխանեցնել ֆինանսական օգնությունն այն առաջընթացի հետ, որը գրանցում է երկիրը», Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 11-ին հայտարարել է ԵՄ ընլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Յոհանես Հանը:
«Բացասական միտումներն սկսվել էին դեռևս հուլիսյան հեղաշրջման փորձից առաջ: Դրանք հակասում են ոչ միայն ԵՄ չափանիշներին, այլև միջազգային իրավունքին», - նշել է Հանը:
Եվրամիության կողմից Թուրքիային հատկացվելիք ֆինօգնությունը 2014-2020 թվականներին կազմում է 4.45 մլրդ եվրո: Այդ գումարից Բրյուսելը ներկա պահին Անկարային է փոխանցել 167 մլն եվրոն: