ԵՄ դեսպանը հայտնել է ուկրաինացիների համար վիզայի չեղարկման ժամկետները
ՄիջազգայինԵվրամիության հետ ազատ վիզային ռեժիմն Ուկրաինայի քաղաքացիների համար պետք է ուժի մեջ մտնի մինչև այս տարվա հունիսի ավարտը: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հյուգ Մինգարելլին:
«Ըստ էության, որոշումն արդեն կայացվել է Բրյուսելում, և այժմ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի», - ասել է վերջինս:
Մինգարելլին հիշեցրել է պահանջների մասին, որոնք կարող են ներկայացվել ուկրաինական կեսաչափական անձնագրեր ունեցողներին Շենգեն գոտու երկրներ մեկնելիս: Նրանց կարող են խնդրել ապացույցներ ներկայացնել բնակության վայրի վարձավճարի մասին կամ հաստատել բավականաչափ գումարի առկայությունը:
Մարտի 9-ին Եվրախորհրդրարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին հարցերով հանձնաժողովը քվեարկել է ուկրաինացիների համար կարճատև վիզաների չեղարկման օգտին: