Գերմանիայում Չինաստանի դեսպանատունը պահանջում է վաճառքից հանել երկրի համար վիրավորական գրառումներով հագուստը
ՄիջազգայինԳերմանիայում Չինաստանի դեսպանատունը դարձյալ հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել՝ կտրուկ պահանջելով վաճառքից հանել գերմանական Spreadshirt համացանցային ընկերության պատվերով պատրաստված Չինաստանի համար վիրավորական գրառումներով հագուստը, նաեւ անկեղծ ներողություն խնդրել չինական կողմից, փոխանցում է «Սինհուան»:
Հայտարարության մեջ նշված է, որ տվյալ ընկերության ներողությունն անկեղծ չէ, այլ ընկերության կողմից «վիրավորանքների թողտվության, խտրական գործողությունների» արդարացում է:
Չինաստանի համար վիրավորական գրառումներով հագուստի 2 մոդելի վաճառքի մասին տեղեկությունը լրատվամիջոցներում է հայտնվել մարտի 7-ին: Մարտի 9-ին Գերմանիայում Չինաստանի դեսպանատունը հայտարարություն է հրապարակել, որում դժգոհություն է հայտնել այդ ընկերության գործողությունների հետ կապված՝ պահանջելով դադարեցնել հագուստի վաճառքը եւ ներողություն խնդրել:
Spreadshirt ընկերությունը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ պնդել էր, որ հագուստի վրայի գրառումները քաղաքական դիրքորոշում չեն արտահայտում, եւ հրաժարվել էր այն վաճառքից հանել: