Աբխազիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում
ՄիջազգայինԱբխազիայի բոլոր ընտրատեղամասերը բացվել են խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, հայտնում է «Sputnik-Աբխազիան»:
«Բոլոր ընտրատեղամասերը բացվել են ուղիղ ժամը 8-ին, տեղամասերը բացելիս ոչ մի խնդիր չի առաջացել: Հուսով ենք, որ ընտրությունները բարձր մակարդակով կանցնեն»,- նշել են ԿԸՀ-ից:
Աբխազիայի խորհրդարանական ընտրություններն անցկացվում են մարտի 12-ին 35 միամանդատ ընտրատարածքներում: Հաղթող կհամարվի այն թեկնածուն, որն իր ընտրատարածքում կստանա 50 տոկոս գումարած մեկ ձայն: Եթե մրցակիցներից ոչ մեկը կեսից ավելի ձայն չստանա, 2 շաբաթ հետո կանցկացվի երկրորդ փուլ: Ընտրությունները կայացած են ճանաչվում 25 տոկոս մասնակցության դեպքում: