WSJ-ը՝ ԿՀՎ-ի տեղեկությունների արտահոսքի «արագ առաջ ընթացող» հետաքննության մասին
ՄիջազգայինԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կիբերհետախուզության կենտրոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետաքննությունը կենտրոնացած է հատուկ ծառայությունների հետ աշխատած կապալառուների ոչ մեծ թվի վրա, որոնք կարող էին աշխատանքը կորցնելու պատճառով դժգոհ լինել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրներին:
Պարբերականի տեղեկություններով՝ մարտի 9-ին Վաշինգտոնում ԿՀՎ-ի համար աշխատած քաղաքացիական որոշ ծառայողներ հարցաքննել են եւ պոլիգրաֆով ստուգում անցել: Առայժմ ոչ մեկը չի կալանավորվել, սակայն պարբերականի զրուցակիցներից մեկը նշել է, որ հետաքննությունը «սրընթաց առաջ է գնում»:
Նրա խոսքով՝ քննիչների ուշադրությունը սեւեռված է ԿՀՎ-ի մշակողների վրա, որոնք ստեղծել են թվային սարքերը կոտրելու գործիքները: WSJ-ի զրուցակիցներից մեկն էլ ասել է, որ արտասահմանում աշխատած ծառայողների մեկ խումբ էլ նոր աշխատատեղերի տրամադրում էր սպասում, սակայն այն կրճատվել է: