Նիդեռլանդների վարչապետը խոստանում է նվազեցնել Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածությունը
ՄիջազգայինՆիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն խոստանում է անել հնարավոր ամեն ինչ՝ Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու համար: Այս մասին հաղորդում է RFI-ն:
«Նման ճգնաժամ մենք դեռ չենք ունեցել, բայց կցանկանայինք խելամիտ գործել: Եթե Թուրքիան անցնի կոնֆլիկտը սրելուն, մենք ստիպված կլինենք պատասխանել, բայց կանենք ամեն ինչ, որպեսզի թուլացնենք լարվածությունը»,- նշել է Ռյուտեն:
Երկու երկրների հարաբերություններում լարվածությունն ուժեղացավ այն բանից հետո, երբ հոլանդական կառավարությունն արգելեց Թուրքիայի ԱԳ նախարարի օդանավի վայրէջքը: Ավելին, Թուրքիայի ընտանիքի հարցերի նախարարին, որը Ռոտերդամ էր եկել՝ սահմանադրական հանրաքվեի հարցով քարոզչություն անելու նպատակով, դուրս են արել երկրից: