Ֆրանսիան Թուրքիային եւ ԵՄ անդամ մի շարք երկրների կոչ է անում լարվածությունը նվազեցնել
ՄիջազգայինՖրանսիան Թուրքիային եւ ԵՄ անդամ մի շարք երկրների կոչ է անում լարվածությունը նվազեցնել: Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, որ եվրոպական մի շարք երկրներում Թուրքիայի ԱԳ նախարարի եւ թուրք համայնքի ներկայացուցիչների հանդիպումների արգելքի համար ոչ մի հիմնավորում չի եղել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Հասարակական կարգին սպառնալիքի բացակայությամբ հանդիպումն արգելելու պատճառ չկար: Ֆրանսիան Թուրքիայի եւ ԵՄ-ի որոշ երկրների միջեւ լարվածությունը թուլացնելու կոչ է անում: Մենք նաեւ Թուրքիային կոչ ենք անում խուսափել անզսպությունից եւ սադրանքներից»,- նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ մարտի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ֆրանսիա է ժամանել տեղացի թուրքերի հետ քարոզչական հանդիպում անցկացնելու համար:
Ավելի վաղ Նիդեռլանդները եւ Գերմանիան թուրք նախարարներին արգելել են իրենց երկրներում Թուրքիայում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի քարոզչություն կատարել: