Թունիսում ահաբեկիչները հարձակվել են ոստիկանական հսկիչ անցակետի վրա
ՄիջազգայինԹունիսի հարավ-արեւմուտքում իսլամական զինյալները հարձակվել են ոստիկանական հսկիչ անցակետի վրա: Ըստ Reuters-ի՝ հարձակման հետեւանքով մեկ ոստիկան զոհվել է, երեքը՝ վիրավորվել:
Փոխհրաձգության հետեւանքով երկու զինյալ է սպանվել: Անվտանգության ուժերը որոնում են փախուստի դիմած ահաբեկիչներին: