Հարավային Կորեայի նախկին նախագահը ներողություն է խնդրել ժողովրդից
ՄիջազգայինՀարավային Կորեայի նախկին նախագահ Փակ Կըն Հեն ներողություն է խնդրել ժողովրդից: «Ռյոնհափ» գործակալության փոխանցմամբ՝ նա հայտարարություն է տարածել իր նախկին ներկայացուցչի միջոցով:
Երկրի նախկին ղեկավարը հեռացել է նախագահական նստավայրից եւ իր առանձնատուն տեղափոխվել: Տան մոտ քաղաքական գործչին նրա հարյուրավոր կողմնակիցներ էին սպասում: Նրանք վանկարկել են «Փակ Կըն Հեն՝ նախագահ» եւ «Չեղարկել իմփիչմենթը»:
«Ես ներողություն եմ խնդրում, որ չկարողացա ավարտին հասցնել իմ պաշտոնավարման ժամկետը: Կարծում եմ, որ ճշմարտությունն արդյունքում կբացահայտվի, չնայած դրա համար ժամանակ է պետք»,- ասել է նախկին նախագահը:
Սահմանադրության համաձայն՝ երկրում նոր նախագահի ընտրությունները պետք է անցկացվեն 60 օրվա ընթացքում: