Մամուլում շրջանառվում են որոշ մանրամասներ հայ մեծահարուստ և բարեգործ Լևոն Հայրապետյանի ամիսներ առաջ կատարված սկանդալային ձերբակալության վերաբերյալ: Տևական ժամանակ իրավապահները նպատակ են ունեցել նյութեր հավաքել Հայրապետյանի դեմ ու այդ նպատակով համապատասխան աշխատանքներ են տարել նրա մերձավոր շրջապատի հետ: Ըստ այդ լուրերի՝ Հայրապետյանի դեմ նյութեր հավաքելու և նրա ձերբալակության գործում առանձնակի մասնակցություն է ունեցել նրա նախկին ազգությամբ ռուս կինը, ով իրավապահներին տրամադրել է ինչ-ինչ կարևոր փաստեր ու տվել համապատսխան ցուցմունք :