Նույնիսկ մեկ անքուն գիշերը կարող է վնասել Ձեր սիրտը
LifestyleՔրոնիկ անքնությունը շատ վտանգավոր կարող է լինել առողջության համար: Հայտնի` հարատև քիչ քնող մարդկանց իմունիտետը սկսում է նվազոել, դեպրեսիա եւ այլ հիվանդություններ են սկսում առաջանալ: Շատերը կարծում են, որ մի քանի անքուն գիշերը, ի տարբերություն կանոնավորապես քիչ քնելուն, առանձնապես վտանգավոր չէ առողջության համար, բայց, հետազոտություններիարդյունքները հակառակն են ապացուցում:
Գերմանական Բոնի համալսարանի գիտնականների նոր հետազոտության արդյունքները վկայում են, որ քնի նույնիսկ մի փոքր խախտումը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել: Կատարված փորձերին 19 տղամարդ եւ մեկ կին է մասնակցել:
Ինչպես հայտնում է medicaldaily.com-ը, մեկ օրվա ընթացքում ընդամենը 3 ժամ քնելուց հետո նրանք սիրտ-անոթային մագնիսական ռեզոնանսի գործողություն են անցել: Գիտնականները մասնակիցներից արյան եւ մեզի անալիզ են վերցրել, այնուհետև չափել նրանց արյան ճնշումը:
Արդյունքում գիտնականները պարզել են, որ նույնիսկ մեկ անքուն գիշերվա հետեւանքով մասնակիցների ճնշումը բարձրացել է, նրանց արյան մեջ ավելացել է սթրեսի հետ կապված հորմոնների կենտրոնացումը: Այս հետազոտությունը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ քունը շատ կարեւոր է եւ պետք չէ այն անտեսել, եթե անգամ խոսքը մեկ գիշերվա մասին է:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: