Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա մարտի վերջին Մոսկվայում
Միջազգային Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա մարտի վերջին Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, լրագրողներին հայտնել Է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար, ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վայեզին:
«Նախագահների հանդիպումը կկազմակերպվի մարտի վերջին Մոսկվայում»,-ասել Է նա:
Նախարարի խոսքով՝ ներկայում հանդիպումը նախապատրաստվում Է, ձեւավորվում Է օրակարգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: