Թուրք ցուցարարները սխալմամբ այրել են Ֆրանսիայի դրոշը
ՄիջազգայինԹուրքիայի և Նիդերլանդների միջև լարված հարաբերությունների համատեքստում թուրքական Սամսուն քաղաքի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է կազմակերպվել` ընդդեմ Նիդերլանդների: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber-ը:
Բողոքի ակցիային մասնակցել է տասը հոգանոց խումբ: Խմբի անդամները ցանկացել են այրել Նիդերլանդների դրոշը` ի նշան թուրք նախարարների դեմ կիրառված պատժամիջոցների դեմ բողոքի: Սակայն ցուցարարները խառնել են Նիդերլանդների դրոշի գույների հաջորդականությունը` սխալմամբ այրելով Ֆրանսիայի դրոշը: