Շոտլանդիան սկսում Է նախապատրաստվել անկախության նոր հանրաքվեին
Միջազգային Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել Է, որ ինքը կխնդրի տարածաշրջանային խորհրդարանի թույլտվությունը անկախության շուրջ կրկնական հանրաքվե անցկացնելու համար, քանի որ շոտլանդացիների մեծամասնությունը դեմ Է արտահայտվել «Brexit»-ին եւ ցանկանում Է մնալ Եվրամիության կազմում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ըստ օրենքի, Մեծ Բրիտանիայի կառավարությանը հանրաքվեի պահանջ ներկայացնելուց առաջ Սթերջենը պետք Է ստանա շոտլանդական խորհրդարանի թույլտությունը:
Նիկոլա Սթերջենի խոսքով՝ ինքը կցանկանար քվեարկությունն անցկացնել 2018 թվականի աշնան եւ 2019 թվականի գարնան միջեւ ընկած ժամանակաշրջանում:
Շոտլանդիայում համաձայն չեն ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ անցկացված հանրաքվեի արդյունքներին: Շոտլանդացիների մեծամասնությունը՝ 62 տոկոսը, 2016 թվականի հունիսին կայացած հանրաքվեի ընթացքում քվեարկել Է միությանը Միացյալ Թագավորության անդամակցությունը պահպանելու օգտին:
Սեպտեմբերի սկզբին Սթերջենը հայտնել Էր, որ Շոտլանդիայի կառավարությունն սկսել Է օրենսդրական բազայի նախապատրաստումը անկախության շուրջ նոր հանրաքվե անցկացնելու համար: 2014 թվականի սեպտեմբերին Շոտլանդիայում արդեն հանրաքվե անցկացվել Է Մեծ Բրիտանիայից անկախանալու շուրջ:
Անկախության կողմնակիցներն այն ժամանակ պարտվեցին. շոտլանդացիների 55,3 տոկոսը դեմ քվեարկեց Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի դուրս գալուն: