Եգիպտոսի գլխավոր դատախազությունը համաձայնել Է ազատել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին
ՄիջազգայինԵգիպտոսի գլխավոր դատախազությունը համաձայնություն Է տվել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կալանքից ազատելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Վաթան» լրատվական պորտալը:
Մարտի սկզբին Եգիպտոսի վերաքննիչ դատարանը վերջնական արդարացնող դատավգճիռ Է ընդունել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ, որը մեղադրվում Էր 2011 թվականի հունվարյան անկարգությունների ընթացքում ցուցարարների սպանությանը մեղսակից լինելու մեջ:
Վերջին տարիներին Մուբարաքը, որը բանտային պատիժ Էր կրում, հսկողության տակ Էր գտնվում Կահիրեի զինվորական հոսպիտալում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: