Թուրք նախարարն անհրաժեշտ է համարել ԵՄ–ի հետ փախստականների համաձայնագրի վերանայումը
ՄիջազգայինԹուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը Գերմանիայի ու Հոլանդիայի հետ լարված հարաբերությունների համատեքստում խոսել է ԵՄ–ի հետ փախստականների համաձայնագրի վերանայման անհրաժեշտության մասին։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, թե Թուրքիան պետք իր ազգային արժանապատվությունը պաշտպանող քայլեր անի։
«Թուրքիան պետք է դեպի ԵՄ շարժվող փախստականների հետ կապված համաձայնագիրը վերանայի»,–ասել է Օմեր Չելիքը։
Նշենք, որ Թուրքիա–ԵՄ համաձայնագրով Թուրքիան պարտավորվել է կանխել փախստականների հոսքը դեպի ԵՄ։ Դրա դիմաց Եվրոպան Թուրքիան հատկացնում է 3 միլիարդ դոլար։