Լա Լիգայի նախագահ. Բարսելոնան արժանիորեն անցավ հաջորդ փուլ
ՄիջազգայինԼա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի առաջնության մրցավարների աշխատանքի մասին:
«Մրցավարների թեման շատ է ուռճացվել: Մրցավարներն անում են այն, ինչ կարողանում են: Միշտ էլ կլինեն տեսակրկնությունների մասին քննարկումները: Երբ դա տեղի ունենա, ապա ուշադրությունը կսևեռվի դեպի ֆուտբոլիստների հաջողությունը:
Մենք միշտ ձգտել ենք լավագույնին և առաջ ենք բերում համապատասխան առաջարկներ: Ամեն դեպքում, «Բարսելոնան» կհաղթեր ՊՍԺ-ին:
Համաձայն եմ ՊՍԺ-ի նախագահի հետ: Նա ասել էր, որ մրցավարը չի ազդել արդյունքի վրա, քանի որ ոչ ոք չէր կարող ասել, թե խաղավերջում քանի գոլ կլիներ:
«Բարսելոնան» արժանիորեն անցավ հաջորդ փուլ: Շնորհավորում եմ նրանց պատմության մեջ գրվելու կապակցությամբ»,- Տեբասի խոսքն է մեջբերում Marca-ն: