ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի ստորաբաժանումը ժամանել է Սիրիա
ՄիջազգայինԱՄՆ ծովային հետևակի կորպուսի ստորաբաժանումը ժամանել է Սիրիայի հյուսիս-արևելքում գնտվող Էլ Հասակե նահանգի Ռումեյլան օդանավակայան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:
Աղբյուրի տվյալների համաձայն` ամերիկացի զինվորականները իրաքյան Քուրդիստանից ուղղաթիռներով տեղափոխվել են Քամըշլը քաղաքից հարավ ընկած օդանավակայան: Նրանք սկսել են ժամանել 5 օր առաջ:
Նշվում է, որ ծովայիններից բացի, որոնց թիվն անցնում է մի քանի հարյուր մարդուց, իրաքյան բազայից կտեղափոխվի նաև հրետանային մարտկոցը:
Զինուժի այն մասը, որն ուղղաթիռների օգնությամբ դժվար է հասցնել Սիրիայի հյուսիս, կտեղափոխվի ցամաքով: