Թուրքիան կարող է սպառնալիք դառնալ Արևմուտքի համար. Ժիրինովսկի
ՄիջազգայինՌուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտնել է, որ Նիդերլանդների, Ավստրիայի և Գերմանիայի իշխանություններն աևտահայտվել են թուրք քաղաքացիական գործիչների ակտիվության դեմ, քանի որ չեն ցանկացել թույլ տալ Անկարայի ազդեցության լայնացումը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` մեջբերելով քաղաքական գործիչի խոսքը:
«Ապրիլի 16-ին Թուրքիայում հանրաքվե կանցկացվի: Այդ ժամանակ Էրդողանը, որպես նախագահ, շատ լուրջ լիազորություններ կստանա: Այսպիսով, Թուրքիան կարող է սպառնալիք դառնալ Արևմուտքի համար, քանի որ ամեն տեղ ռեժիմները թույլ են, ամեն ինչ քայքայվում է, իսկ Թուրքիան ուժեղ երկիր է», - ասել է Ժիրինովսկին: