Հարավային Կորեայում հաջորդ նախագահական ընտրությունները հավանաբար մայիսի 9-ին կանցկացվեն
ՄիջազգայինՀարավային Կորեայում հաջորդ նախագահական ընտրությունները հավանաբար մայիսի 9-ին կանցկացվեն, հայտնել է Սինհուան։
Երկրի Սահմանադրական դատարանը մարտի 10-ին ընդունել է օրինագիծ՝ նախագահ Պակ Կըն Հեի իմփիչմենտի մասին։ Ըստ օրենքի՝ Կորեան պետք է 60 օրվա ընթացքում նախագահական ընտրություններ անցկացնի ու ընտրություններից 50 օր առաջ հայտնի ընտրությունների օրը։ Այսպիսով ընտրությունները պետք է կայանան ապրիլի վերջից մինչեւ մայիսի առաջին տասնօրյակ ընկած ժամանակահատվածում։
Քանի որ մայիսի առաջին օրերին շատ են տոնական ու հանգստյան օրերը, առավել հավանական օրը ընտրությունների համար, մայիսի 9-ն է համարվում, հայտնել են տեղական լրատվամիջոցները։ Կառավարությունն այս շաբաթ բաց խորհրդակցություն կանցկացնի, որտեղ կհայտարարի գալիք ընտրությունների օրը։