Բեռլինի օդանավակայաններում 660 չվերթ է չեղյալ հայտարարվել գործադուլի պատճառով
ՄիջազգայինԱվիաընկերությունները 660 չվերթ են չեղյալ հայտարարել և հետաձգել Բեռլինի երկու օդանավակայաններում՝ օդանավակայանների անձնակազմերի 25 ժամ տևողությամբ գործադուլի պատճառով, որը սկսվել է 04:00-ին. հայտնում է ТАСС-ը: Մասնավորապես՝ ցույցի հետևանքով Շենեֆելդում 195 չվերթ է չեղյալ հայտարարվել, իսկ Տեգել օդանավակայանում՝ 465 չվերթ:
Արհմիությունում նաև հայտնել են, որ Բեռլինի օդանավակայանների Verdi ցամաքային ծառայությունների արհմիությունը որոշում է կայացրել երկարացնել այսօր սկսված գործադուլը, որն ամբողջությամբ արգելափակել է գերմանական մայրաքաղաքի հետ ավիահաղորդակցությունը՝ մինչև չորեքշաբթի օրվա առավոտը:
Ինչպես նշվում է հայտարարությունում, գործադուլը պետք է տևի մինչև չորեքշաբթի օրվա 05:00-ն, չնայած ի սկզբանե նախատեսվում էր այն ավարտել երեքշաբթի առավոտյան: