Բրիտանական խորհրդարանի համայնքների պալատը վերջական տեսքով ընդունել է Brexit –ի մասին օրենքը
ՄիջազգայինԲրիտանական խորհրդարանի համայնքների պալատը վերջական տեսքով ընդունել է Brexit –ի մասին օրենքը, հայտնում է DW–ը։
Պատգամավորները մերժել էին օրինագծի երկու փոփոխությունները, որոնք Լորդերի պալատն էր առաջարկել՝ Brexit -ից հետո Մեծ Բրիտանիայում ԵՄ քաղաքացիների իրավունքների միակողմանի երաշխիքների մասին ու ԵՄ-ի հետ Լոնդոնի բանակցությունների արդյունքների հաստատման հարցում խորհրդարանին ձայնի իրավունք տալու վերաբերյալ։
Հիմա բրիտանական խորհրդարանի վերին պալատը պետք է եւս մեկ անգամ քննարկի Brexit-ի մասին օրինագիծը։ Որից հետո այն պետք է ստորագրի թագուհին։
Օրենքի ընդունումից հետո վարչապետ Թերեզա Մեյը լիազորություններ կստանա ԵՄ-ի հետ Brexit-ի մասին բանակցությունները սկսելու համար։