Թրամփն իր տարեկան աշխատավարձը կտրամադրի բարեգործությանը
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարեկան իր ամբողջ աշխատավարձը կտրամադրի բարեգործությանը: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը:
ԱՄՆ-ի ղեկավարի տարեկան աշխատավարձը կազմում Է 400 հազար դոլար, տեղեկացնում Է BBC-ին:
Սփայսերի խոսքով՝ Թրամփը ցանկանում Է, որ լրագրողներն իրեն օգնեն ընտրելու այն ոլորտները, որոնց կհատկացվի այդ գումարը:
Ավելի վաղ Թրամփին քննադատում Էին, որ նա բիզնեսում իր բազմամյա կարիերայի ընթացքում գործնականում ոչինչ չի նվիրաբերել բարեգործությանը:
Forbes հանդեսի 2016 թվականի վարկանիշում Դոնալդ Թրամփի կարողությունը գնահատված Է 3,7 մլրդ դոլար:
Հավելենք, որ ԱՄՆ-ի նախորդ նախագահների թվում իրենց աշխատավարձը բարեգործությանն են նվիրել Հերբերտ Գուվերը եւ Ջոն Քենեդին: