Դդմի սերմերի օգտակարությունը
LifestyleՎերջերս Իսպանիայում անցկացված հետազոտությունը պարզել է, որ դդմի սերմերն արդյունավետ միջոց են քաղցկեղային բջիջների դեմ պայքարելու համար։ Մասնագետները պնդում են, որ դրանց միջոցով կարելի է պայքարել նաև վատ տրամադրության դեմ։ Դդմի սերմերը հարուստ են սպիտակուցներով, մանգանով, մանրաթելերով, ֆոսֆորով: Դրանք նաև ցինկի մեծ քանակություն են պարունակում, որը կարևոր նշանակություն ունի իմունային համակարգի ամրապնդման համար: Դրանք օգտակար են օրգանիզմում բջիջների ճիշտ բաժանման ու զարգացման համար, դրականորեն են ազդում քնի և մաշկի վրա, բարելավում են տեսողությունը։ 30 գրամ սերմը պարունակում է 5 գրամ սպիտակուց:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: