Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Գաղտնի կնոջ առեղծվածը Եղիշե Թադևոսյանի կտավում

Ռուսական արվեստի թանգարանը Կանանց միջազգային օրվա առթիվ մարտի10-ին արվեստի սիրահարներին հավաքեց մեկ նկարի շուրջ: Այդ նկարում պատկերված կինը մինչև վերջերս բոլորի համար գաղտնիք է եղել: Հայկական իմպրեսիոնիզմի առաջատար վարպետ Եղիշե Թադևոսյանի 1905 թ. «Կնոջ դիմանկարը» կտավը 2 անգամ ցուցադրվել է,սակայն արվեստասեր լայն հանրությանը քաջ հայտնի չէ: Կտավն արժանի է զգալի ուշադրության, քանի որ իր խիստ առանձնահատուկ գեղարվեստական  լուծումներով հայկական մոդեռն-իմպրեսիոնիզմի մարգարիտներից մեկն է:

Մարտի 24-ին Մոսկվայի «Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարան»-ում կայանալիք «Հայկական իմպրեսիոնիզմը: Մոսկվայից Փարիզ» խորագրով ցուցահանդեսին ներկայացվելու նպատակով կտավը հետազոտվեց, որի արդյունքում բացահայտվեց բնորդուհու ինքնությունը, ով նկարչի կինն է` Ժյուստին Նեֆը:

Թանգարանի աշխատակիցները ոգևորված են, քանի որ մինչ օրս հնարավորություն չեն ունեցել անձամբ համագործակցել ռուսական թանգարանների հետ ցուցահանդեսային մակարդակով:

Մինչ ռուս հասարակությանը ներկայացվելը միջոցառումը հնարավորություն տվեց հայ հանդիսատեսին ևս մեկ անգամ հմայվել արվեստի ստեղծագործությամբ և ունկնդրել թանգարանի ավագ գիտաշխատող, արվեստաբան Լիլիթ Սարգսյանի դասախոսությունը, որտեղ նա ներկայացրեց իր հետազոտությունը Եղիշե Թադևոսյանի այս և նույն շրջանին վերաբերող մի քանի այլ կտավների մասին: Ներկայացվեցին նկարչի հետ կապված հետաքրքրաշարժ փաստավավերագրեր:

Եղիշե Թադևոսյանի և իր շվեյցարուհի կնոջ սերը առեղծվածային է եղել: Ժյուստինան իր ամբողջ կյանքը նվիրել է օտարազգի նկարչին: Թադևոսյանի ընկերներից մեկը իր հուշերում գրել է, թե մի անգամ մտել է իրենց տուն, տեսել է` մարդ չկա, առաջացել է: Սենյակում գտել է նրանց. Ժյուստինան անկողնում պառկած, Եղիշեն` ծնկած կնոջ առաջ:Կնոջը երկրպագելիս է  եղել:

Պատմությունը լսելուց հետո ներկա հյուրերը կատակեցին` եթե կինը հայ լիներ, էդպես կերկրպրագե՞ր: Ասում են` հայ նկարիչները թուլություն են ունեցել եվրոպացի կանանց հանդեպ:

Հենց շվեյցարուհի կնոջ շնորհիվ է, որ հայ նկարչի աշխատանքները հասել են մեզ:

Արվեստասեր հասարակության շրջանակներում Եղիշե Թադևոսյանի 1905 թ. «Կնոջ դիմանկարը» հանրահռչակելու նպատակով թանգարանը կթողարկի հուշանվերներ, որոնք կարելի է ձեռք բերել թանգարանի տաղավարից:

Լիանա Կարապետյան

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»